Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2010


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում

Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում

Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն):

 

Նորածինների պզուկներ


Զարգանում են երեխաների կյանքի առաջին 3-5-րդ ամիսների ընթացքում: Դրանք մակերեսային ճարպագեղձերի կողմից մոր արյան մեջ գտնվող սեռական հորմոնների նկատմամբ ցուցաբերվող ռեակցիայի հետևանք են: Ցանի տարրերը շատ չեն լինում: Դրանք մանր, բաց կամ փակ մակերեսով կոմեդոններ են, հանգուցիկներ և թարախային բշտիկներ` շրջապատված բորբոքային օղակով: Պզուկները գոյանում են նորածինների այտերի, ճակատի, քթի, քիթ-այտային և քիթ-շրթունքային ծալքերում, ծոծրակին, երբեմն առնանդամի մաշկի վրա: Պահպանվելով 2-3 շաբաթ` այդ ցանն ինքնուրույն վերանում է: 

 

Կայծակնային պզուկներ

 

Ախտահարումը սկսվում է հանկարծակի առաջացող ու տարածուն բնույթի ցանով (ցավոտ հանգուցիկներ, հանգույցներ, կիստաներ) և սուր բորբոքային կարմրությամբ, այնուհետև նշված առաջնային տարրերն արագորեն խոցոտվում են: Խոցերը սողացող բնույթի են, այսինքն` մեծանում են ծայրամասի աճի պատճառով: Հյուսվածքի քայքայման պրոցեսը խորանալով` կարող է հասնել ոսկրերին: Բնորոշ են նաև մարմնի բարձր ջերմությունը, հոդացավերը, մկանացավերը, ընդհանուր ծանր վիճակը: Ցանը տեղակայվում է գերազանցապես կրծքի և թիկունքի վերին հատվածի, պարանոցի կողմնային մակերեսների, ուսերի շրջանում: Դեմքը չի ախտահարվում: Կայծակնորեն առաջացող պզուկները հանդիպում են գերազանցապես երիտասարդ տղամարդկանց մոտ, որի պատճառը իմունային համակարգի լուրջ խանգարումներն են: 

 

Յուղային պզուկներ


Գոյանում են այն դեպքում, երբ մաշկը մասնագիտության հետ կապված ծածկվում է քսայուղերով (կամ վերջիններս օգտագործվում են բուժման նպատակով) և հաճախակի չի մաքրվում, որի պատճառով մազապարկա-ճարպագեղձային ծորաններն արտաքինից փակվում, խցանվում են, և սեփական ճարպի կուտակումը հանգեցնում է բորբոքման: Բորբոքային տարրերը հանգուցիկաբշտիկային են, գագաթում` ցցված մազով, տարածուն: 

 

Քլորային ծագման պզուկներ 

 

Մաշկի գրգռման և պզուկների առաջացման պատճառը հաճախ ջրի մեջ կամ այլ նյութերում քլորի մեծ պարունակությունն է և դրա նկատմամբ մաշկի գերզգայունությունը: Այս տեսակետից դեմքն ամենախոցելի մաս է: 

 

Դեղանյութերի (բրոմ, յոդ, ստերոիդային հորմոններ) օգտագործումը նույնպես կարող է պզուկների առաջացման պատճառ դառնալ, եթե մաշկը դրանց նկատմամբ գերզգայուն է:

 

Դեմքի վարդագույն պզուկներ (ռոզացեա)


Սա ոչ բակտերային ծագման ինքնուրույն հիվանդություն է, որը որոշ կլինիկական ախտանիշներով է միայն սովորական պզուկներ հիշեցնում: Հիվանդության հիմքում ընկած են համակարգային բնույթի որոշ խանգարումներ, որոնք բերում են մաշկի անոթների և արյան շրջանառության ախտաբանական փոփոխությունների: 

 

Անդրադառնալով պզուկների (կորյակների) բուժման խնդրին, պետք է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ. հիվանդության տեսակը, վաղեմությունը, հիվանդի սեռը, տարիքը, բազմակողմանի հետազոտությունների արդյունքում հայտնաբերված ուղեկցող հիվանդություններն ու նորմայից շեղումները: Ահա թե ինչու պետք է դիմել համապատասխան մասնագետի, անցնել կլինիկական և լաբորատոր հետազոտություններ և բարեխղճորեն կատարել նրա նշանակումները:

 

Հեղինակ. Էդուարդ Դանիելյան պրոֆեսոր, «Հելիոս» դերմատոկոսմետոլոգիական կենտրոնից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ